ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒԹՆԵՐԸ<br /> ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒԹՆԵՐԸ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

  • 20-08-2004 19:36:00   | Հունաստան  |  Սպորտ
ԱԹԵՆՔ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աթենքում ընթացող 28-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանh մարզիկները դեռեւս ոչ մի մեդալ չի նվաճել: Օգոստոսի 19-ին ծանրորդ Գեւորգ Ալեքսանյանը (77 կգ քաշային կարգ) պոկում վարժությունում ցույց տվեց 162,5 կգ արդյունք եւ գրավեց 5-րդ տեղը: Սակայն հաջորդ` հրում, վարժությունում նա անհաջողություն կրեց. նախնական քաշը` 190 կգ, Գ.Ալեքսանյանը չկարողացավ բարձրացնել 3 փորձերից եւ ոչ մեկում, «0» ստացավ եւ դուրս մնաց մրցապայքարից: 77 կգ քաշայինների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց եւ օլիմպիական չեմպիոն դարձավ Տաներ Սագիրը (Թուրքիա), որը երկամարտում ցույց տվեց 375 կգ արդյունք (172,5+202,5): Օգոստոսի 21-ին մրցահարթակ կբարձրանա Հայաստանի 3-րդ ծանրորդը` 85 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը, իսկ 25-ին` գերծանր քաշային Աշոտ Դանիելյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play