ԼԻՏՎԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ<br /> ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՈՉ ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ<br />


ԼԻՏՎԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ
ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՈՉ ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՏ

  • 19-08-2004 19:12:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ այս օրերին Լիտվայում մասնակցում է մինչեւ 17 տարեկանների հավաքականների 11-րդ միջազգային մրցաշարին: Հայաստանի թիմն այնտե հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի, Բելառուսի եւ Լատվիայի հավաքականների հետ: Հայաստանի հավաքականը օգոստոսի 19-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի հավաքականի հետ: 12-րդ րոպեին ռուս ֆուտբոլիստները բացել են խաղի հաշիվը, իսկ 47-րդ րոպեին երկրորդ գնդակն են ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը: 71-րդ րոպեին Արտակ Հովհաննիսյանը կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ 79-րդ րոպեին Ալիկ Խաչատրյանը հավասարեցրել է այն: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, օգոստոսի 21-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Բելառուսի հավաքականի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play