ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ 6<br /> ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ 6
ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 18-08-2004 15:24:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային առաջին փառատոնի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է սիրիահայ 6 արվեստագետների` Հրազդան Թոքմաջյանի, Արտո Համբարձումյանի, Զավեն Պարտագճյանի, Վիգեն Շարոյանի, Վրեժ Քասունու եւ Վարդգես Պարսումյանի գեղանկարչական կտավների եւ քանդակների ցուցահանդեսը: Ըստ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանի, ցուցահանդեսում ներկայացված գործերը եւս մեկ անգամ վկայում են, որ աշխարհի ցանկացած երկրում ապրող հայ նկարչի աշխատանք նոր շունչ, նոր եռանդ ու իմաստ է հաղորդում հայ կերպարվեստին: Իսկ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքերով, բազմաթիվ ասպարեզներից մշակույթն է, որ «հային հայ է պահում, որտեղ էլ որ նա լինի»: Նշենք, որ Վրեժ Քասունու գործերը Հայաստանում առաջին անգամ ցուցադրել են 1999թ.-ին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play