ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ 22 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ 22 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

  • 11-08-2004 18:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 18-ին Սկոպիեում կանցկացնի ֆուտբոլի 2006թ.-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի իր 1-ին հանդիպումը Մակեդոնիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Բեռնար Կազոնին թիմում ընդգրկել է 22 ֆուտբոլիստների: Նրանցից 2-ը դարպասապահներ են, 7-ը` պաշտպաններ, 8-ը` կիսապաշտպաններ, 5-ը` հարձակվողներ: 9-ը հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում, մնացած 13-ը` արտասահմանյան տարբեր երկրներում: Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպման նախապատրաստությունը Հայաստանի ընտրանին կսկսի օգոստոսի 14-ից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play