ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ<br />


ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆՈՐԵՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

  • 10-08-2004 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի օլիմպիական թիմի նախապատրաստական շրջանն անցել է շատ հաջող, մարզչական առաջադրանքները կատարվել են ամբողջությամբ, լուծվել են նաեւ նյութական ու տեխնիկական բնույթի բոլոր խնդիրները: Այս մասին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին զեկուցվել է Աթենքի 28-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու մեկնող Հայաստանի օլիմպիական հավաքականի պատվիրակության անդամների հետ օգոստոսի 9-ի հանդիպմանը: Ըստ նախապատրաստական կազմկոմիտեի նախագահ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի եւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվել է բարձր կարգի մարզիկներով, որոնց զգալի մասը միջազգային տարբեր մրցումների չեմպիոններ ու մեդալակիրներ են: Ա.Մարգարյանը գոհունակություն է հայտնել երկրի օլիմպիական հավաքականի նախապատրաստական աշխատանքներից: Փոխանցելով նաեւ հանրապետության նախագահի բարեմաղթանքները, վաչապետը նշել է, որ ամբողջ հայությունը` Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մեծ ակնկալիքներով եւ հույսերով է սպասելու նրանց մրցելույթներին: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, իրենց հերթին հավաքականի ղեկավարները, մարզիչներն ու մարզիկները հավաստիացրել են, որ թիմը տրամադրված է մարտականորեն եւ մարզական բարձր արդյունքների հասնելու վճռականությամբ: Հայաստանի օլիմպիական հավաքականի պատվիրակության մեջ են նախապատրաստական կազմկոմիտեի անդամներ, մարզիչներ, 18 մարզիկներ` 9 մարզաձեւերի գծով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play