ԵՐԵՎԱՆԻ «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ» ԴԱՐՁԱՎ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԸ» ԴԱՐՁԱՎ ՖՈՒՏԶԱԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ

  • 03-08-2004 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց ֆուտզալի Հայաստանի առաջնությունը: Մրցաշարի ավարտին Երեւանի 2 թիմեր` «Պոլիտեխնիկն» ու «Թալ Գրիգը», վաստակելով 48-ական միավոր, բաժանեցին 1-2-րդ տեղերը: Համաձայն կանոնադրության, նրանց միջեւ անցկացվեց լրացուցիչ մրցախաղ, որն էլ որոշեց Հայաստանի չեմպիոնին: Այդ կոչումը նվաճեց «Պոլիտեխնիկը», որը վճռական խաղը շահեց 11-6 հաշվով: Չեմպիոն թիմին հանձնվեց մրցանակը` մեծ գավաթը: 2-րդ մրցանակակիր դարձավ «Թալ Գրիգը», 3-րդ մրցանակակիր` «Փյունիկը» (Երեւան): «Պոլիտեխնիկը» իրավունք ստացավ մասնակցելու «ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի» խաղարկության ընտրական մրցաշարին, որը տեղի կունենա Չեխիայում հոկտեմբեր ամսին: Նրա մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Մոլդովայի եւ Չեխիայի չեմպիոնները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play