ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼՈՒԼՈՅԱՆԸ ԳՈՀ Է ԻՐ ԱՐՇԱՎԻՑ ԴԵՊԻ ԱԹԵՆՔ<br />


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼՈՒԼՈՅԱՆԸ ԳՈՀ Է ԻՐ ԱՐՇԱՎԻՑ ԴԵՊԻ ԱԹԵՆՔ

  • 03-08-2004 17:58:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հաշմանդամի սայլակով Գյումրի-Փոթի-Նովոռոսիյսկ-Տագանրոգ-Օդեսա-Աթենք երթուղով 40-օրյա արշավ կատարած Հովհաննես Լուլոյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունաստանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Այս մասին Գյումրիի հաշմանդամների կազմակերպության նախագահը հայտնեց օգոստոսի 3-ի մամլո ասուլիսի ժամանակ: Նա նշեց, որ այդ միջոցառումը ֆինանսավորել էր «Արմենտել» ընկերությունը: Ըստ Հ.Լուլոյանի, նման միջոցառումները անհրաժեշտ են Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ սերտ կապերի հաստատման եւ շփումների պահպանման համար: Այդ առումով նա երախտագիտություն հայտնեց Հայաստանի ԱԳՆ-ին, որը մեծ աջակցություն է ցույց տվել իրեն: Հ.Լուլոյանը հայտնեց, որ «Արմենտելի» ֆինանսավորմամբ նա պատրաստվում է ինքնաթիռով մեկնել Աթենք եւ մասնակցել Օլիմպիական խաղերի բացմանը, որը կկայանա սեպտեմբերի 19-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play