ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ<br />


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

  • 02-08-2004 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մի քանի տասնյակ երկրների 670 ներկայացուցիչներ են մասնակցում Թուրքիայի Ուրգուպ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Նրանց թվում են նաեւ Հայաստանի 14 շախմատիստ-շախմատիստուհիներ, որոնք հանդես են գալիս բոլոր 5 տարիքային խմբերում: Առավել հաջող են խաղում Ռոբերտ Աղասարյանն ու Խաչատուր Երանյանը, որոնք 4 մրցափուլից հետո 4-ական միավոր ունեն եւ մինչեւ 10 տարեկանների խմբում առաջատարներ են: 3,5 միավոր է վաստակել Արեգ Առաքելյանը (մինչեւ 12 տարեկանների խումբ.): Հայաստանցի 5 շախմատիստներ ունեն 3-ական միավոր եւ իրենց տարիքային խմբերում աղյուսակը գլխավորողների թվում են: Նրանք են Սամվել Տեր-Սահակյանը, Լուսինե Թորոսյանը (2-ն էլ` մինչեւ 12 տ.), Հրայր Սիմոնյանը (մինչեւ 14 տ.), Զավեն Անդրեասյանը (մինչեւ 16 տ.) եւ Լիանա Աղաբեկյանը (մինչեւ 18 տ.): Առաջնության ավարտին մնացել է 5 մրցափուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play