ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՎԱԿՆԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ 2007 Թ.-Ի<br /> ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՎԱԿՆԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ 2007 Թ.-Ի
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ

  • 15-06-2004 16:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եթե մինչեւ 2007 թվականն ընկած ժամանակահատվածում Հայաստանը համապատասխանի ՈՒԵՖԱ-ի կողմից առաջադրված պայմաններին, եւ եթե ՈՒԵՖԱ-ի կողմից պարբերաբար իրականացվող տեսչական այցերի ընթացքում արձանագրվեն դրական հավաստումներ, ապա Հայաստանը կարող է հայտնվել այն երկրների շարքում, որոնք կհավակնեն 2007թ.-ի մինչեւ 17 կամ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման իրավունքին: Այս մասին ասված է օրերս ՈՒԵՖԱ-ից ստացված` պոտսդամյան համաժողովի ամփոփագրում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, Հայաստանը կարող է նաեւ հավակնել 2006թ.-ի կանանց մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացմանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play