ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԿԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ<br /> ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԲԱՐՎՈՔ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԿԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԲԱՐՎՈՔ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 02-06-2004 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալաքյանի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինի գլխավորած պատվիրակությանը: Հունիսի 2-ին պատվիրակությանն ընդունել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, հանդիպմանը մտքեր են փոխանակել սպորտի զարգացման ու մասսայականացման վերաբերյալ: Անդրադառնալով սպորտի բնագավառում փոխադարձ շփումների ակտիվացման հնարավորությանը, Ռ.Քոչարյանը նշել է, որ Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար ստեղծված են բարվոք պայմաններ, որոնք թույլ են տալիս վերականգնել նախկինում եղած ավանդույթները: Նախագահը ներկայացրել է նաեւ Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականությունը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play