ՌՈԲԵՐՏ ՄԻԿՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ<br />


ՌՈԲԵՐՏ ՄԻԿՈՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

  • 31-05-2004 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արդեն 12-րդ անգամ Արտաշատում անցկացվեց ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի հիշատակին նվիրված աթլետիկայի մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի 11 համայնքների ավելի քան 180 մարզիկներ: Հատկապես բարձր արդյունքներ ցույց տվեց ճանաչված ատլետ Արմեն Մարտիրոսյանը (Գյումրի), որը հաղթեց հեռացատկի եւ եռացատկի մրցումներում: Կրկնակի հաղթանակներ տարան նաեւ վանաձորցիներ Մարինե Ղազարյանը (100 եւ 200 մ վազք), Մերի Ձավարյանը (800 եւ 1500 մ վազք), Զաքար Նազարյանը (200 մ վազք եւ 400 մ արգելավազք), երեւանցիներ Աննա Բաբայանը (հեռացատկ եւ եռացատկ) եւ Տատյանա Սիմաշովան (սկավառակի նետում, գնդի հրում): Հուշամրցաշարի գլխավոր մրցանակը նվաճեց Ռոբերտ Միկոյանը (Երեւան), որը հաթող դարձավ 1500 մետր վազքատարածությունում: Հուշամրցաշարի հովանավորը` «Վեդի-Ալկո» ընկերությունը, մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին պարգեւներ հանձնեց: Հայաստանի 7 ուժեղագույն ատլետներ հունիսի 2-ին հանդես կգան Ստամբուլում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play