ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ ՀԵՏԱԳԱ<br /> ՊԱՅՔԱՐԻՑ<br />


ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ ՀԵՏԱԳԱ
ՊԱՅՔԱՐԻՑ

  • 27-05-2004 15:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում ընթացող «նոկաուտ» համակարգով անցկացվող աշխարհի կանանց առաջնության հետագա պայքարից դուրս մնացին Հայաստանի 2 ներկայացուցիչները` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը ու Լիլիթ Մկրտչյանը: 1-ին փուլում իրենց մրցակիցներին հաղթելով լրացուցիչ հանդիպումներում` իրենց 2-րդ մրցախաղերում նրանք պարտություններ կրեցին: Է.Դանիելյանը 0,5-1,5 հաշվով զիջեց չինուհի Յուհուային, իսկ Լ.Մկրտչյանը նույն հաշվով` շվեդուհի Կրամլինգին: Ընդ որում, թե' Յուհուան, թե' Կրամլինգը իրենց անհատական վարկանիշներով բավականին գերազանցում էին հայ շախմատիստուհիներին: Այժմ 2 փուլից հետո աշխարհի առաջնությունում պայքարը շարունակում են 16 շախմատիստուհիներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play