ՏԱՍՆԵՐԿՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒՍԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ<br /> ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻՆ ՀԵՏ<br />


ՏԱՍՆԵՐԿՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒՍԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ
ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻՆ ՀԵՏ

  • 26-05-2004 17:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ-ի նիստերի մեծ ընդմիջմանը տեղի ունեցավ 12 պատգամավորների, մեկը պատգամավորի օգնականի, ԱԺ աշխատակազմի եւ երիտասարդական խորհրդարանի 2-ական ներկայացուցիչների եւ միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի միջեւ շախմատային միաժամանակյա խաղը: Խաղին չէին մասնակցում «ՄԱԿ» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Շուրջ 2,5 ժամյա խաղի ավարտին Ս.Լպուտյանի 17 հակառակորդներից միայն 3-ին հաջողվեց խաղը ավարտել խաղաղ արդյունքով: Դրանք են` ԱԺ-ի պատգամավորի օգնական, շախմատի գծով վարպետության թեկնածու, 26-ամյա Արտակ Մանուկյանը, «ՀՀԿ» խմբակցության անդամ Արմեն Մխիթարյանը եւ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ ԱԺ-ի սոցիալական առողջապահության, բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play