ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ<br /> ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ<br /> ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՒՄ Է ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ
ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

  • 25-05-2004 21:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) մայիսի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Հավաքականը, որը մրցումներով հանդես էր գալիս Սլովակիայում, վերջերս է վերադարձել Երեւան: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հաղորդում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: Անդրադառնալով հավաքականի անհաջող ելույթներին` Վարդան Մինասյանն առանձնացրել է մի քանի պատճառներ` կապված ֆուտբոլիստների տարիքային կազմի, ընդհանուր հավաքներից առաջ խաղերի արդյունքում ֆուտբոլիստների հոգնածության, նրանց ստացած վնասվածքների, մարզումային ծրագրերից ետ մնալու եւ այլնի հետ: Նա մասնավորապես անդրադարձել է ֆուտբոլիստների բարոյահոգեբանական խնդիրներին, որոնք, ըստ գլխավոր մարզչի, մեծ ազդեցություն են ունեցել խաղերի արդյունքների վրա:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play