ՈՐՈՇՎԵՑԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԵՐԵՔ<br /> ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՈՐՈՇՎԵՑԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԵՐԵՔ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

  • 25-05-2004 19:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց առաջնության 1-ին խմբի մրցաշարը, ուր բարձրագույն խմբի 3 ուղեգրերի համար մրցեցին ՀՀ տարբեր մարզերի ու քաղաքների 30 ներկայացուցիչներ: Շվեյցարական խաղակարգով անցկացված մրցաշարի 9 մրցափուլերում վաստակելով 6,5-ական միավոր` 1-ին եւ 2-րդ տեղերը բաժանեցին վանաձորցի շախմատիստուհիներ Լիանա Աղաբեկյանը եւ Լիա Մարտիրոսյանը: Մրցաշարի հաղթողի կոչումը շնորհվեց Լ. Աղաբեկյանին, որի մրցաշարային գործակիցներն ավելի բարձր էին: 6 մասնակիցներ վաստակեցին 6 միավոր` բաժանելով 3-8-րդ տեղերը: Բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Լուսինե Ապրեսյանը գրավեց 3-րդ տեղը: 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված շախմատիստուհիները իրավունք ստացան մասնակցելու շախմատի Հայաստանի կանանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play