ԱՇԽԱՐՀԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ<br /> ՄԿՐՏՉՅԱՆԸ ԱՆՑԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ<br />


ԱՇԽԱՐՀԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ
ՄԿՐՏՉՅԱՆԸ ԱՆՑԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

  • 25-05-2004 19:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում անցկացվող շախմատի աշխարհի կանանց առաջնության 1-ին փուլը հաջողությամբ հաղթահարեցին Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Նոկաուտ համակարգով անցկացվող առաջնության մեկնարկային մրցախաղի հիմնական պարտիաներում Է. Դանիելյանը ոչ-ոքի` 1-1 հաշվով ավարտեց խաղը Ելենա Սեդինայի (Իտալիա) հետ: Լրացուցիչ «արագ» պարտիաներում նա առավելության հասավ եւ ի վերջո հաղթեց մրցակցին 2,5-1,5 հաշվով: Լ. Մկրտչյանը իր մրցակից Մոնիկա Սոչկոյի (Լեհաստան) հետ անցկացրեց 7 պարտիա: Վերջին` կայծակնային պարտիայում տարած հաղթանակի շնորհիվ նա շահեց մրցախաղը` 4-3 հաշվով: 2-րդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի չինուհի Յա Յուհուայի, իսկ Լիլիթ Մկրտչյանը` շվեդուհի Պիա Կրամլինգի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play