ՇԱԽՄԱՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ 6<br /> ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԵՆ <br />


ՇԱԽՄԱՏԻ ՀՀ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ 6
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ ԵՆ

  • 21-05-2004 17:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է կանանց հանրապետական առաջնության առաջին խմբի մրցաշարը: Հինգ մրցափուլից հետո առջեւում են Լուսինե Ալավերդյանը, Սաթենիկ Ալթունյանը, Նունե Դարբինյանը (բոլորը` Երեւան), Լուսինե Ապրեսյանը (Հրազդան), Անի Ավանեսյանը (Սյունիք), եւ Լիանա Աղաբեկյանը (Լոռի), որոնք վաստակել են 4-ական միավոր: Առաջատարներից կես միավորով ետ են մնում Լիա Մարտիրոսյանը (Լոռի) եւ Մարիաննա Գասպարյանը (Շիրակ): Մրցաշարի ավարտին մնացել է 4 մրցափուլ: Հայաստանի կանանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 3 ուղեգրերի տերերը հայտնի կդառնանա մայիսի 24-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play