ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ<br />


ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

  • 20-05-2004 17:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 21-ին Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում կմեկնարկի շախմատի աշխարհի կանանց անհատական առաջնությունը: 64 շախմատիստուհիներ չեմպիոնին կորոշեն «նոկաուտ» համակարգով անցկացվող մրցումներում. բոլոր փուլերում կանցկացվեն փոքրիկ մրցախաղեր, որոնցում հաղթողները կշարունակեն պայքարը: Մայիսի 20-ին մրցավայր մեկնեցին առաջնության մասնակից Հայաստանի 2 ներկայացուցիչները` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, եւ մարզիչներ Արսեն Եղիազարյանը եւ Արա Մինասյանը: Առաջնության 1-ին փուլում Է.Դանիելյանը մրցելու է Ելենա Սեդինայի (Իտալիա), իսկ Լ.Մկրտչյանը` Մոնիկա Սոչկոյի (Լեհաստան) հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play