ՀԻՄՆՎԵԼՈՒ ԵՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ<br /> ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ<br />


ՀԻՄՆՎԵԼՈՒ ԵՆ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • 20-05-2004 15:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խթանելու եւ բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով մայիսի 20-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում Հանապետության Նախագահի մրցանակներ հիմնելու մասին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից, հիմնվելու են ՀՀ նախագահի հետեւյալ մրցանակները` ա) «Լավագույն մարզական համայնք»` 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակային տեղեր. բ) «Լավագույն մարզական բակ»` 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակային տեղեր. գ) «Լավագույն մարզական ընտանիք»` 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակային տեղեր: ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեին հանձնարարվել է սահմանել մրցանակների թեկնածուների ընտրության, մրցույթների եւ ստուգատեսների անցկացման ժամկետներն ու պայմանները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play