ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ
ՈՒՆԵՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԴՅՈՒՆՔ
19-05-2004 17:54:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեք մրցափուլ է անցկացվել
շախմատի Հայաստանի կանանց առաջնության 1-ին խմբի մրցաշարում:
Առաջատարները 2-ն են` Լուսինե Ալավերդյանը (Երեւան) եւ Լուսինե
Ապրեսյանը (Հրազդան): Նրանք շահել են իրենց բոլոր հանդիպումները եւ
վաստակել 3-ական միավոր: Երեք մասնակիցներ` Անի Ավանեսյանը
(Սյունիք), Լիա Մարտիրոսյանը (Լոռի) եւ Սաթենիկ Ալթունյանը
(Երեւան), ունեն 2,5-ական միավոր եւ բաժանում են 3-5-րդ տեղերը:
Երեւանի Տ.Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն
ընթացող մրցաշարում ընդհանուր առմամբ 9 մրցափուլ է խաղացվելու:
Հաղթողն ու Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 3
ուղեգրերի տերերը հայտնի կդառնան մայիսի 24-ին: