ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԸ»<br />


ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ «ՓՅՈՒՆԻԿԸ» ԵՎ «ԲԱՆԱՆՑԸ»

  • 22-04-2004 12:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներում մրցեցին «Միկա» - «Փյունիկ» եւ «Բանանց» - «Շիրակ»: զույգերը: «Բանանց» 3:0 հաշվով պարտության մատնելով մրցակցին` դուրս եկավ եզրափակիչ: Երեք գոլերն էլ այս հանդիպմանը իր հաշվին է գրանցել «Բանանցի» խաղացող Արամ Սարգսյանը: Նշենք, որ առաջին հանդիպումը 2:0 հաշվով շահել էր «Շիրակը»: «Միկա» - «Փյունիկ» զույգի մրցավեճում` ինչպես առաջին խաղում, այս անգամ նույնպես, հիմնական եւ լրացուցիչ ժամանակներում գրանցվեց 0:0 հաշիվ: Հաղթողին որոշելու համար նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար, որը ավելի դիպուկ իրացրին «Փյունիկի» ֆուտբոլիստները` 4:2, եւ իրավունք ստացան խաղալ գավաթի եզրափակիչում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, գավաթի եզրափակիչը, որտեղ կմրցեն «Փյունիկն» ու «Բանանցը», կկայանա մայիսի 9-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ