ԱՊՐԻԼԻ 26-30-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ<br /> ՕՐԵՐ<br />


ԱՊՐԻԼԻ 26-30-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ՕՐԵՐ

  • 19-04-2004 18:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կարեն Դեմիրճյանի անվան մշակութային կենտրոնում ապրիլի 26-ին գալա-համերգով կմեկնարկեն Ռուսաստանի մշակույթի օրերը Հայաստանում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայությունից, ապրիլի 26-30-ը կայանալիք մշակույթի օրերի ընթացքում ելույթներով հանդես կգան Նադեժդա Բաբկինան եւ «Ռուսկայա պեսնյա» անսամբլը, «Վիվալդի» նվագախումբը եւ «ֆոնոգրաֆ ջազ-բենդ» երաժշտական խումբը, դասական պարարվեստի բալետի թատրոնը: Ռուսական մշակույթի օրերին իրենց մասնակցությունը կբերեն նաեւ հայտնի երգիծաբաններ Սեմյոն Ալտովը եւ Եֆիմ Շիֆրինը: Այդ օրերին, հայ հանդիսատեսը Ալ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հնարավորություն կունենա դիտելու մոսկովյան «Իգրոկ» թատրոնի ներկայացումները: Բացի այդ, կանցկացվեն ռուսական կինոյի օրեր, իսկ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի Ռուսաստանի նկարիչների միության նախագահ Վ.Սիդորովի «Տաք հողի վրա» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ մայիսի 10-ը: Ըստ նույն աղբյուրի, այդ օրերին ռուսական արվեստը կներկայացվի նաեւ Գյումրիում, Սպիտակում եւ Վանաձորում. ապրիլի 27-ին եւ 28-ին Նադեժդա Բաբկինան եւ Եֆիմ Շիֆրինը հանդես կգան Գյումրիում, իսկ ապրիլի 29-ին` Վանաձորում եւ Սպիտակում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play