Հայկ Բաբուխանյան. «ՀԱԿ-ը խորը գաղափարական ճգնաժամի մեջ է»


Հայկ Բաբուխանյան. «ՀԱԿ-ը խորը գաղափարական ճգնաժամի մեջ է»

  • 14-09-2011 17:58:10   | Հայաստան  |  Քաղաքական
Խաղերը, որոնք խաղում է Հայ Ազգային Կոնգրեսը` մեկ երկխոսելով, մեկ էլ հեղափոխության կոչ անելով, հիասթափեցրել են ժողովրդին: Այս կարծիքը հայտնելով ներկայիս ներքաղաքական դրության վերաբերյալ սեպտեմբերի 14-ի ասուլիսում, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխյանը նշեց, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում մարդկանց թիվը ավելի քիչ էր, քան օրեր առաջ  Հրազդանում ՍԻՄ-ի կազմակերպած միջոցառմանը: «Ի սկզբանե էլ պարզ էր, որ երկխոխությունը  պետք է այսպիսի արդյունք ունենար»,- հայտարարեց Հ. Բաբուխանյանը, պարզաբանելով, որ բանակցությունների սեղանի շուրջ ՀԱԿ-ը սեփական աթոռից բացի ոչ մի այլ հարց չէր քննարկում: Նրա խոսքերով, կրկեսային ներկայացում հիշեցնող եւ մեկ ամիս տեւած այդ գործընթացում ոչ մի խնդիր, որը կվերաբերեր հայ ժողովրդի ապագային եւ կենսամակարդակի բարելավմանը, չի քննարկվել: «ՀԱԿ-ը գաղափարական խորը ճգնաժամի մեջ է եւ այդ ճահճից դուրս գալու համար դիմել է պրովոկացիայի, իրենց ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ներկայացնելով որպես քաղբանտարկյալ: Ամեն ոք, ով կատարել է հանցագործություն, անկախ նրանից, թե որ կուսակցության ներկայացուցիչ է, պետք է կրի իր արարքի համար պատասխանատվություն: Մեկ անձի մեջ խտացնել ազգում առկա բոլոր պետական խնդիրները, սխալ է»,- ասաց ՍԻՄ-ի նախագահը եւ հավելեց, որ նման պրովոկացիաների ՀԱԿ-ը միշտ էլ  դիմել է: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, Հ.Բաբուխանյանը նշեց, որ կոալիցիան արդեն հայտարարել է նախագահական ընրություններում  Սերժ Սարգսյանին սատարելու մասին,  սակայն դեռեւս չի կողմորոշվել խորհրդարանական ընտրություններում միասնական, թե առանձին մասնակցության հարցում: Իսկ ՍԻՄ-ը, ինչպես նշեց Հ.Բաբուխանյանը, խորհրդարանական ընտրություններին հանդես կգա առանձին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play