ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 13-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 13-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 08-04-2004 20:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 8-ին «Լեռնագործ-Արարատ» (Կապան) - «Փյունիկ» (Երեւան) եւ «Բանանց» (Երեւան) - «Շիրակ» (Գյումրի) հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 13-րդ առաջնությունը: Մեկ տարվա որակազրկումից հետո առաջնություն վերադարձած «Արարատի» եւ երկրի չեմպիոն «Փյունիկի» հանդիպման 2 խաղակեսերը խիստ տարբեր էին իրարից: Արարատցիները համարձակորեն մտան պայքարի մեջ եւ սկզբում համարյա հավասար խաղ վարեցին ուժեղ մրցակցի դեմ: Հենց իրենք էլ բացեցին հաշիվը: Սակայն «Փյունիկի» ֆուտբոլիստները 1-ին խաղակեսի վերջում խփեցին պատասխան գոլը` 1-1: 2-րդ խաղակեսում չեմպիոնի առավելությունն ակնհայտ էր: Փյունիկցիներն ընդամենը 7 րոպեի ընթացքում եւս 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը եւ հաղթեցին 4-1 հաշվով: Հավասար մրցակցություն ծավալվեց «Բանանց» - «Շիրակ» հանդիպման ժամանակ: 2 թիմերի ֆուտբոլիստները 1-ին խաղակեսում 1-ական անգամ գրավեցին դարպասները եւ ինչքան էլ 2-րդ խաղակեսում փորձեցին հաղթանակ կորզել, չհաջողվեց: Խաղն այդպես էլ ավարտվեց 1-1 հաշվով: Ապրիլի 9-ին կանցկացվեն 1-ին մրցափուլի մյուս 2 խաղերը: Կմրցեն «Կոտայք» (Աբովյան) - «Դինամո-Զենիթ» (Երեւան) եւ «Միկա» (Աշտարակ) - «Կիլիկիա» (Երեւան) զույգերը:
Նոյյան տապան  -   Սպորտ