ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԲԱԹՈՒՄՈՒՄ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԲԱԹՈՒՄՈՒՄ

  • 08-04-2004 16:24:00   | Շվեյցարիա  |  Սպորտ
ԺՆԵՎ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի աշխարհի կանանց 2004թ.-ի առաջնությունը նախապես որոշվել էր անցկացնել Թբիլիսիում: Սակայն, Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջացան նոր տարբերակներ: Վկայակոչելով Վրաստանի շախմատային ֆեդերացիային ՖԻԴԵ-ն տեղեկացնում է, որ Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեն տվել է իր համաձայնությունը` առաջնությունը Բաթումում անցկացնելու վերաբերյալ: Նախատեսվում է, որ մրցաշարը կսկսվի մայիս ամսին: Առաջիկայում ՖԻԴԵ-ն կհաստատի առաջնության անցկացման ստույգ ժամկետները: Աշխարհի առաջնությունը կընթանա «նոկաուտ» մրցակարգով. չեմպիոնուհու կոչումը կվիճարկեն 64 շախմատիստուհիներ: Մասնակիցների թվում կլինեն նաեւ Հայաստանի 2 ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը 450 հազար ԱՄՆ դոլար է:
Նոյյան տապան  -   Սպորտ