ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉՆ ԸՆԴՀԱՏԵԼ Է ԽԱՂԸ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉՆ ԸՆԴՀԱՏԵԼ Է ԽԱՂԸ

  • 27-02-2004 15:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 17 տարեկանների Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Կիպրոսում, փետրվարի 26-ին անավարտ է թողել իր 2-րդ հանդիպումը Կիպրոսի հավաքականի հետ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, առաջին խաղակեսն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսից շատ չանցած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն ընդհատել է խաղը, քանի որ Կիպրոսի հավաքականը ցույց է տվել շատ կոպիտ խաղ: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին նրանց առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 2-2 հաշվով:
Նոյյան տապան  -   Սպորտ