ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՅՈԹԵՐՈՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ԿԻՊՐՈՍԻ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
23-02-2004 19:30:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսում աավարտված
ֆուտբոլի միջազգային մրցաշարում իր 3-րդ հանդիպումը Հայաստանի
ազգային հավաքականը հաջող անցկացրեց. 7-րդ տեղի համար մրցելով
Վրաստանի թիմի հետ` մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով: Գոլերը խփեցին
Արտավազդ եւ Արման Քարամյան եղբայրները:
3-րդ մրցափուլի մյուս խաղերում այսպիսի արդյունքներ
գրանցվեցին. 1-2-րդ տեղերի համար` Ռումինիա-Հունգարիա` 2-0, 3-4-րդ
տեղերի համար` Բելառուս-Լատվիա` 4-1, 5-6-րդ տեղերի համար`
Կիպրոս-Ղազախստան` 2-1:
Այսպիսով, Կիպրոսի ավանդական մրցաշարի հաղթող դարձավ
Ռումինիայի հավաքականը, որը Հայաստանի հավաքականի հետ ընդգրկված է
աշխարհի 2006թ.-ի առաջնության նույն ընտրական խմբում: