ՇՀԽ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ 22-ՐԴՆ Է<br />


ՇՀԽ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ 22-ՐԴՆ Է

  • 12-02-2004 19:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի համաշխարհային խորհրդի կողմից հրապարակվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների փետրվար ամսվա ցուցակը, որը վստահորեն շարունակում է գլխավորել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը (Ռուսաստան)` 2786 միավոր: Այնուհետեւ առաջին տասնյակում տեղեր են զբաղեցնում Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2728 միավոր), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2701), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա, 2698), Հուդիթ Պոլգարը (Հունգարիա, 2689), Պետեր Լեկոն (Հունգարիա, 2685), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2680), Մայքլ Ադամսը (Անգլիա, 2677), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան, 2677), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա, 2669): ՇՀԽ-ի ցուցակում Հայաստանի շախմատիստներից առավել բարձր տեղ է զբաղեցնում Վլադիմիր Հակոբյանը. նա 22-րդն է (վարկանիշը` 2626): Մեր մյուս ուժեղագույններն այսպիսի տեղեր են գրավում` Կարեն Ասրյանը 68-րդն է (2569), Սմբատ Լպուտյանը` 76-րդը (2566), Գաբրիել Սարգսյանը` 101-րդը (2550), Ռաֆայել Վահանյանը` 107-րդ (2546), Արտաշես Մինասյանը` 162-րդ (2524), Աշոտ Անաստասյանը` 169-րդ (2521), Արսեն Եզիազարյանը` 215-ը (2507):
Նոյյան տապան  -   Սպորտ