ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱԹԵՆՔԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ<br /> ԽԱՂԵՐԻՆ<br />


ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱԹԵՆՔԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ
ԽԱՂԵՐԻՆ

  • 04-02-2004 17:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանցի հրաձիգ Նորայր Բախտամյանը, որը Հայաստանի մարզիկներից առաջինն է իրավունք նվաճել մասնակցելու 2004 թվականի Աթենքի ամառային օլիմպիական խաղերին, շարունակում է լրջորեն նախապատրաստվել այդ կարեւորագույն մարզական ստուգատեսին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունից, վերջերս Ն.Բախտամյանը երկրի հավաքականի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հետ մեկնել էր Լվով, որտեղ մասնակցեց Ուկրաինայի հավաքականի հրաձգային կենտրոնում կազմակերպված համատեղ ուսումնամարզումային 15-օրյա հավաքին: Այնուհետեւ հայ հրաձիգը հանդես է եկել Մյունխենում անցկացված միջազգային մրցաշարերում: Առաջինում Ն.Բախտամյանը օդամղիչ ատրճանակով վաստակել է հավաքել է 587 միավոր եւ գրավել պատվավոր 3-րդ տեղը, իսկ երկրորդում 583 միավորով գրավել է 6-րդ տեղը: Գերմանիայից Ն.Բախտամյանը վերադարձել է Ուկրաինա, որտեղ մասնակցելու է այդ երկրի բաց առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ