«ԷՐԵԲՈՒՆԻ – ԵՐԵՎԱՆ» – 2793


«ԷՐԵԲՈՒՆԻ – ԵՐԵՎԱՆ» – 2793

  • 17-09-2011 12:53:20   |   |  Մշակույթ

Հայաստանի Հանրապետության անկախության օրը՝ սեպտեմբերի 21–ին, «Էրեբունի – Երեւան» տոնակատարությունների շրջանակում, Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին հրավիրում է մասնակցելու Երեւանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին. Ժամը 9:30–ին Ֆրանսիայի հրապարակից երկու ուղղություններով կմեկնարկի փողային նվագախմբերի տոնական երթը: Ժամը 13:00–ից մինչեւ ուշ գիշեր Ազատության հրապարակում հանրապետության լավագույն երգիչ–երգչուհիների, երգի եւ պարային համույթների, այդ թվում նաեւ մանկական, լավագույն դիջեյների մասնակցությամբ տեղի կունենա տոնական մեծ համերգ. Արտո Թունջբոյաջյան, Էմ Փի Ռեյ, Դորիանս, Ռեինկարնացիա, դիջեյ Դելլ եւ շատ ուրիշներ. Ժամը 13:00–ից 22:00–ը Հյուսիսային պողոտան կվերածվի Վարպետաց քաղաքի՝ ամենատարբեր ցուցադրություններով, թափառաշրջիկ երաժիշտներով ու ձեռնածուներով, մինի ներկայացումներով: Ժամը 13:00–ից 20:00–ը Մաշտոցի պողոտայում՝ Մալիբու սրճարանի հարեւանությամբ, իսկ ժամը 18:00–ից 23:00–ը Սասունցի Դավթի արձանի հարեւանությամբ՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հանրապետության լավագույն կատարողների մատուցմամբ հնարավորություն ունեն ունկնդրել ազգագրական ու ժողովրդական երգեր: Նախորդ դարասկզբի Երեւանում հայտնվելու ցանկություն ունեցողները ժամը 13:00–ից 20:00–ը կարող են այցելել Աբովյան փողոցի Մոսկվա կինոթատրոնից մինչեւ Հանրապետության հրապարակ ընկած հատված: Ժամը 13:00–ից 22:00–ը Անգլիական այգում հնարավորություն ունեք ունկնդրել ինքնուս երաժիշտների կատարումները, ինչպես նաեւ մասնակցել «Առողջ երեւանցիե ակցիային: Վինտսերֆինգի սիրահարներին էլ Ժամը 17:00–ից հրավիրում ենք Կարապի լիճ՝ ներկա գտնվելու մարզաձեւի ցուցադրական ելույթներին: Ջազի սիրահարները ժամը 16£00–ից Մոսկովյան պուրակում երիտասարդ ջազբենդերի կատարմամբ կարող են ունկնդրել սիրված երաժշտություն£ Իսկ դասական երաժշտության սիրահարներին Երեւանի քաղաքապետարանը Ժամը 16:00–ից հրավիրում է Կոմիտասի արձանին հարակից պուրակ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հրապարակներում,այգիներում ու պուրակներում կթեւածի տոնական երգն ու երաշժտությունը , կկազմակերպվեն մշակութային ու մարզական միջոցառումներ£ Իսկ ժամը 22:30 –ին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական շքեղ հրավառությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play