ՀԱՅԱՍՏԱՆԻ 9 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱԹԵՆՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ 28-ՐԴ<br /> ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 9 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱԹԵՆՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ 28-ՐԴ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

  • 20-01-2004 20:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համահայկական երրորդ մարզական խաղերի ժամանակ նախատեսված 10 մարզաձեւերից մրցումներին մասնակցել են 26 պետությունների 81 քաղաքների 1559 հայազգի մարզիկ-մարզուհիներ: Այս մասին հունվարի 20-ին 2003թ.-ի գործունեության հաշվետվության ներկայացմանը հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Նրա խոսքերով, անցած տարվա ընթացքում Հայաստանի հավաքական թիմերի 751 անդամներ մասնակցել են 93 միջազգային մրցաշարերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաեւ Եվրոպայի երիտասարդության օլիմպիական փառատոնին եւ համաշխարհային ուսանողական խաղերին: Նշվեց, որ օլիմպիական մարզաձեւերում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում հայաստանցի մարզիկները նվաճել են 13 ոսկե, 13 արծաթե եւ 23 բրոնզե մեդալներ: Անցյալ տարի հանրապետության 9 մարզիկներ 4 մարզաձեւերից ձեռք են բերել օլիմպիական վարկանիշներ եւ իրավունք նվաճել մասնակցելու 2004թ.-ին Աթենքում կայանալիք 28-րդ օլիմպիական խաղերին: Ոչ օլիմպիական մարզաձեւերում հայաստանցի մարզիկները նվաճել են 32 մեդալ:
Նոյյան տապան  -   Սպորտ