ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՊԵՏԱԿԱՆ<br /> ՄԱԿԱՐԴԱԿՈՎ <br />


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՊԵՏԱԿԱՆ
ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

  • 14-01-2004 19:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի լրանում է հանճարեղ շախմատիստ, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) այդ կապակցությամբ 2004թ.-ը հայտարարել է Տիգրան Պետրոսյանի տարի: Պետական մակարդակով այդ հոբելյանը կնշվի նաեւ Հայաստանում: Այդ նպատակով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով` հետեւյալ կազմով. Սերժ Սարգսյան` ՀՀ պաշտպանության նախարար, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ (հանձնաժողովի նախագահ), Իշխան Զաքարյան` ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ, Պավել Սաֆարյան` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, Ա.Կարապետյան` ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ, Մ.Մաթեւոսյան` Երեւանի քաղաքապետի տեղակալ, Է.Միլիտոնյան` ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի հրատարակչական գործի գործակալության պետ, Վ.Զաքարյան` Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի փոխնախագահ, Հ.Թավադյան` Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատիստի կենտրոնական տան տնօրեն, Ս.Լպուտյան` միջազգային գրոսմայստեր, Գ.Հովհաննիսյան` Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՖԻԴԵ-ի եվրոպական 5-րդ գոտու նախագահ (հանձնաժողովի քարտուղար):
Նոյյան տապան  -   Սպորտ