ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ<br /> ԵՐԿՐՈՐԴՆ ԷՐ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
ԵՐԿՐՈՐԴՆ ԷՐ

  • 14-01-2004 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 6-րդ առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարում գրավեց 2-րդ տեղը: Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված մրցաշարում հայ ֆուտբոլիստները հաղթեցին Բուլղարիայի հավաքականին (4:2 հաշվով), ոչ-ոքի խաղացին Ռումինիայի (3:3) եւ Ղազախստանի (2:2) հավաքականների հետ: Մրցաշարի հաղթող դարձավ Ռումինիայի հավաքականը, որը Հայաստանի թիմի հետ ոչ-ոքի խաղալուց հետո պարտության մատնեց բուլղարացիներին (12:0) եւ ղազախներին (5:1): Ռումինիայի հավաքականն իրավունք նվաճեց հանդես գալու Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, որտեղ էլ կորոշվեն եզրափակիչ մրցաշարի մասնակիցները:
Նոյյան տապան  -   Սպորտ