ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ<br /> ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ<br />


ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ
ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԽԱՂԱՑԱՆԿԸ

  • 14-01-2004 18:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 15-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը կմեկնի Ամստերդամ, որտեղ կմասնակցի 2006 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական 1-ին խմբի մրցաշարի խաղացանկի քննարկումներին: ՀՖՖ-ի պատվիրակության կազմում ընդգրկված են գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, երկրի հավաքականների տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան: Ըստ կարգի, խմբում ընդգրկված բոլոր երկրները` Հոլանդիան, Չեխիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Մակեդոնիան, Անդորրան եւ Հայաստանը, պետք է ներկայացնեն խաղացանկի իրենց տարբերակները: Ընդ որում, ՖԻՖԱ-ն նշել է ընտրական խաղերի համար նախատեսված որոշակի օրեր: Եթե քննարկումների արդյունքում կողմերը չկարողացան համաձայնության գալ եւ բոլորին բավարարող խաղացանկ մշակել, ապա ՖԻՖԱ-ն կպարտադրի իր տարբերակը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play