ԼՐԱՑԱՎ ՍԱՄԲՈՅԻ ԵՎ ՁՅՈՒԴՈՅԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ
20-ԱՄՅԱԿԸ
13-01-2004 17:35:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լրացավ սամբոյի եւ
ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի
20-ամյակը: Նրա սաները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում
նվաճել են 170 մեդալներ, այդ թվում 52-ը` ոսկե, 37-ը` արծաթե,
81-ը` բրոնզե: Մարզադպրոցը ստեղծման պահից գլխավորում է սպորտի
վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի
մրցավար Լեոնիդ Հայրապետյանը: Հենց նա է հեղինակել դպորցի անցած
ուղու եւ սաների նվաճումների մասին պատմող «Չեմպիոնների դպրոց. 20
տարի» գիրքը:
Հունվարի 13-ին Հայաստանի գրողների միությունում նշվեց
մարզադպրոցի հոբելյանը, ինչպես նաեւ տեղի ունեցավ Լ.Հայրապետյանի
գրքի շնորհանդեսը: Ողջույնի խոսով հանդես եկան ՀՀ Սպորտկոմիտեի
նախագահ, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը, գրողների միության
նախագահ Լեւոն Անանյանը, հրապարակախոս Զորի Բալայանը: