ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ

  • 12-01-2004 17:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 18-ին Խորվաթիայի Պուլա քաղաքում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ յուրաքանչյուր քաշային կարգում 1-4-րդ տեղերը գրաված մարզիկները իրավունք կստանան հանդես գալու 2004 թվականի ամառային օլիմպիական խաղերում: Օլիմպիադայի ուղեգրեր կխաղարկվեն նաեւ ապրիլ ամսից սկսվող ընտրական մրցաշարերում: Այդ կարեւորագույն մրցումներին լրջորեն են նախապատրաստվում Հայաստանի հավաքականի անդամները, որոնք ուսումնամարզական հավաք են անցկացնում Կիեւի մերձակայքում գտնվող մարզաբազաներից մեկում: Հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ու նրա օգնական Կարեն Աղամալյանը թիմի կազմում ընդգրկել են 12 բռնղքամարտիկների: Նախատեսվում է, որ երկշաբաթյա հավաքի վերջում ստուգողական մենամարտեր կանցկացվեն Հայաստանի եւ Ուկրաինայի բռնցքամարտիկների միջեւ:
Նոյյան տապան  -   Սպորտ