Ֆելիքս Խաչատրյան. «Տունտունիկն ԱԺ-ում նստել եւ ուրիշի փոխարեն քվեարկելն է»


Ֆելիքս Խաչատրյան. «Տունտունիկն ԱԺ-ում նստել եւ ուրիշի փոխարեն քվեարկելն է»

  • 06-06-2011 14:36:26   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանում ներքին լարված վիճակ է եւ այդ հարցերը պետք է օր առաջ լուծվեն: Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը, ով ընդգրկված է իշխանությունների հետ ՀԱԿ-ի բանակցող խմբում: «Հայաստանում մեր բոլոր դժբախտությունների պատճառն անօրինական իշխանությունների ձեւավորումն է: Ժողովուրդը կորցրել է վստահությունն իր օրենսդիր եւ գործադիր իշխանությունների նկատմամբ: Ինչ է նշանակում տունտունիկ»,- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Անդրադառնալով նույն օրվա ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ, «ՀՀԿ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե «ՀԱԿ-ը դեռ տունտունիկ խաղալու վիճակում է», Ֆ.Խաչատրյանը հայտարարեց. «Տունտունիկն ԱԺ-ում նստել եւ ուրիշի փոխարեն քվեարկելն է: Հիմա տունտունիկ ո՞վ է խաղում»։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play