«Դալար» երգի ու պարի համույթի այցելելեց Վանաձոր


«Դալար» երգի ու պարի համույթի այցելելեց Վանաձոր

  • 20-09-2011 13:33:36   |   |  Մշակույթ
 ?ԴԱԼԱՐ? ԵՐԳԻ ՈՒ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ «Պոլսահայ համայնքի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Ստամբուլից ժամանած Մխիթարյան Սանուց միության «Դալար» երգի ու պարի համույթի 16-20-րդ դարերի (1590-2011 թթ.) Արեւմտյան Հայաստանի տարբեր քաղաքների հայկական ավանդական 85 տարազների տողանցք ցուցահանդեսը: Խումբը Վանաձոր այցելեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հրավերով: Խումբը հիմնվել է 1997 թվականի հոկտեմբերին Ժուլիա Մութլունի նախաձեռնությամբ: Նա հանդիսանում է ոչ միայն խմբի գեղարվեստական ղեկավարը, այլ նաեւ հեղինակն է ցուցադրվող տարազների: Իր գոյության կարճ ժամանակահատվածում խումբն արժանացել է բարձր գնահատանքի քանի որ, համույթը հանդիսատեսին լավագույնս ներկայացնում է հայկական հին եւ ազգային տարազներն ու պարարվեստը: Այդ է թերեւս պատճառներից մեկը, որ 2006 թվականին «Դալարը» կազմեց նաեւ «Դալարիկ» խումբը, որի մասնակիցները մանուկներ են: Հանդիսավոր միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Դիանա Քամբարոզյանը: Հյուրերին ողջունեց ու բարի գալուստ մաղթեց Առաջնորդ Սրբազան Հայրը եւ գնահատանքի ու օրհնության խոսքերով մեծարեց կազմակերպիչներին, խմբի անդամներին, նորանոր հաջողություններ մաղթեց Ստամբուլում հայկական մշակույթը պանծացնող ?Դալար? երգի ու պարի համույթին: Ազգային տարազների ցուցահանդեսը հատկապես բացառիկ մի առիթ էր վանաձորցիների համար առավել լավ ծանոթանալու հայ ժողովրդի կենսակերպին, սովորույթներին, ավանդույթներին եւ ծիսական բարձարվեստ ասեղնագործ տարազների նրբերանգներին: Ցուցահանդես տողանցքին Պարգեւ Կարիանը հանդես եկավ ազգագրական հայրենաշունչ երգերով: Խումբն արժանացավ վանաձորցիների ջերմ ու անկեղծ ընդունելությանը, բուռն ծափողջույնների եւ առատ ծաղկեփնջերի. դահլիճում թեւածում էր հայոց ազգային տոհմիկ մշակույթի շունչն ու ոգին: Ցանկացած ազգի գոյատեւման եւ հարատեւման կարեւորագույն հիմնաքարերից են համարվում արվեստը, բանահյուսությունը, ճարտարապետությունը, երգն ու երաժշտությունը, որի վառ ապացույցն է «Դալար» համույթի գործունեությունը: Երգչախմբի անդամները երկու օր իջեւանեցին թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարի հյուրընկալ հարկի ներքո, շրջեցին Վանաձոր քաղաքում եւ Ալավերդիում եւ ապա մեկնեցին ուխտագնացության Հաղպատ, Սանահին, Սեւանավանք եւ Սեւանալիճ: «Դալարի» Վանաձորում երկօրյա կեցության ծախսերը հոգացել էին Առաջնորդարանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու խաչքավոր Կարեն Սարիբեկյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play