ԵՐԿՈՒ ՄՐՑԱՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ 9 ԱՌԱՋԱՏԱՐ<br />


ԵՐԿՈՒ ՄՐՑԱՓՈՒԼԻՑ ՀԵՏՈ 9 ԱՌԱՋԱՏԱՐ

  • 05-12-2003 16:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան առաջնությանը մասնակցում են Երեւանի եւ մարզերի 41 շախմատիստուհիներ: Առաջնությունն անցակցվում է շվեյցարական խաղակարգով, 9 մրցափուլով: Այն նաեւ ընտրական բնույթ ունի. հաղթողը իրավունք կստանա մասնակցելու 2004թ. Հայաստանի կանանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: Առաջին 3 մրցանակային տեղերը գրաված մասնակիցները կստանան, համապատասխանաբար, 50 հազար, 30 հազար եւ 20 հազար դրամ: Առաջնության 2 մրցափուլից հետո առջեւում 9 շախմատիստուհիներ են, որոնք վաստակել են 2-ական միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play