ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵՑ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 19-11-2003 16:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում նոյեմբերի 19-ին մեկնարկեց սեղանի թենիսի Հայաստանի անհատական առաջնությունը: Մրցումներին մասնակցում են Երեւանի եւ մարզերի, ինչպես նաեւ Արցախի ներկայացուցիչները: Տղամարդկանց եւ կանանց մենախաղերում հանդես են գալիս 32-ական ուժեղագույն թենիսիստներ: Հաղթողների անունները հայտնի կդառնան նոյեմբերի 21-ին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վիգեն Ոսկանյանը, մրցաշարը կարեւոր փուլ կլինի 2004թ. մարտին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:
Նոյյան տապան  -   Սպորտ