«ՄԻԿԱՆ» ԿՈՐՑՐԵՑ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ<br /> ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ <br />


«ՄԻԿԱՆ» ԿՈՐՑՐԵՑ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 18-11-2003 17:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 18-ին անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի նախավերջին մրցափուլի խաղերը: Արդեն հայտնի են երկրի չեմպիոնն ու 2-րդ մրցանակակիրը` Երեւանի «Փյունիկը» եւ «Բանանցը»: 3-րդ մրցանակակրին որոշելու համար կարեւոր նշանակություն ուներ այս մրցափուլի «Միկա» - «Փյունիկ» հանդիպումը: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, ինչը «Միկային» փաստորեն զրկեց մրցանակային 3-րդ տեղից: Իսկ այդ տեղի մյուս հավակնորդը` «Շիրակը», 3-0 հաշվով հաղթեց «Կոտայքին» եւ 2 միավորով առաջ անցավ «Միկայից»: Մրցափուլի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Դինամո-2000» - «Արաքս»` 2-2, «Լեռնագործ» - «Բանանց»` 0-7: Այս վերջին հանդիպման ժամանակ Արամ եւ Արա Հակոբյան եղբայրները 3-ական անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Առաջնության գլխավոր ռմբարկու Արա Հակոբյանն իր խփած գնդակների թիվը հասցրեց 45-ի: 27 մրցափուլից հետո թիմերը առաջնության աղյուսակում տեղեր են զբաղեցնում հետեւյալ հերթականությամբ. «Փյունիկ» (Երեւան)` 71, «Բանանց» (Երեւան)` 63, «Շիրակ» (Գյումրի)` 50, «Միկա» (Աշտարակ)` 48, «Կոտայք» (Աբովյան)` 31, «Դինամո-2000» (Երեւան)` 19, «Լեռնագործ» (Կապան)` 15, «Արաքս» (Արարատ)` 9 միավոր: Բարձրագույն խմբի մրցաշարի վերջին խաղերը կանցկացվեն նոյեմբերի 22-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ