ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂ<br /> ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂ
ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 28-10-2003 18:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում անցկացվեցին 5-րդ մրցափուլի հանդիպումները: Հայաստանի 16 ներկայացուցիչներից մի քանիսը կարողացան հաղթանակներ տանել ու ամրապնդվել իրենց խմբերի առաջատարների շարքերում: Առավել հաջող է խաղում մինչեւ 18 տարեկանների խմբում հանդես եկող Լեւոն Բաբուջյանը, որը վաստակել է 4,5 միավոր եւ բաժանում է 1-ին տեղը: Իրենց տարիքային խմբերի մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում են նաեւ 4-ական միավոր վաստակած Հայկ Թամազյանը, Գրիգոր Դիլանյանը, Ռուբեն Գաթրջյանը (10 տարեկանների խումբ), Ռոբերտ Հովհաննիսյանը (12 տ.): Մեր աղջիկներից առավել բարձր արդյունքը Լուսինե Թորոսյանն ունի. նա 3 միավոր է վաստակել: Առաջնության ավարտին մնացել է 6 մրցափուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ