ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ «ԱՐԱՐԱՏԻ» ՓԱՌԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ 30-ԱՄՅԱԿԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ «ԱՐԱՐԱՏԻ» ՓԱՌԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ 30-ԱՄՅԱԿԸ

  • 23-10-2003 17:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 24-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում հանդիսավորապես կնշվի «Արարատ» ֆուտբոլային թիմի փառավոր հաջողությունների 30-ամյակը. 1973 թվականին «Արարատը» դարձավ Խորհրդային Միության չեմպիոն եւ նվաճեց երկրի գավաթը: Թատերականացված հանդիսությունից հետո խաղադաշտ կմտնեն «Արարատ-73»-ի եւ ԽՍՀՄ հավաքականի վետերան ֆուտբոլիստները: «Արարատի» կազմում հանդես եկան Էդուարդ Մարգարովը, Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը, Նիկոլայ Ղազարյանը, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լեւոն Իշտոյանը, Ալյոշա Աբրահամյանը, Սերգեյ Պողոսյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Նազար Պետրոսյանը եւ Արմեն Սարգսյանը: «Արարատը» կգլխավորի թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ, ներկայումս Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը Հյուրերի կազմում կլինեն այնպիսի հանրահայտ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Օլեգ Բլոխինը, Վլադիմիր Մունտյանը, Լեոնիդ Բուրյակը, Վլադիմիր Վերեմեեւը, Ռեւազ Ձոձուաշվիլին, Ալեքսանդր Չիվաձեն, Մանուչար Մաչաիձեն, Վլադիմիր Պիլգույը, Միխայիլ Գերշկովիչը, Եվգենի Լովչեւը եւ ուրիշներ: Այս հավաքականը կգլխավորի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Վալենտին Իվանովը: Ֆուտբոլի վետերանների հանդիպումը կանցկացվի 2 խաղակեսից` 15-ական րոպե տեւողությամբ: Խաղը կմեկնաբանեն Գեորգի Սարգսյանը (Մոսկվա) եւ Գեննադի Օռլովը (Սանկտ Պետերբուրգ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play