ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՀԻԱՆԱԼԻ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՀԻԱՆԱԼԻ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ
ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 20-10-2003 16:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը մոտենում է ավարտին. մնացել է անցկացնել ընդամենը մեկ մրցափուլ: Հիանալի են հանդես գալիս Հայաստանի շախմատիստուհիները, որոնք վերջին 3 մրցափուլերում 4 միավոր վաստակեցին: Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի` 1-1 հաշվով, ավարտեցին մրցախաղերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի թիմերի հետ, ապա 2-0 հաշվով հաղթեցին Անգլիայի թիմին: 8 մրցափուլից հետո Հայաստանի թիմը վաստակել է 12 միավոր եւ նույնպիսի արդյունք ունեցող եւս 3 թիմերի` Ռուսաստանի, Հունգարիայի եւ Լեհաստանի, շախմատիստուհիների հետ բաժանում է 1-4-րդ տեղերը: Հոկտեմբերի 20-ին կայանալիք վերջին` 9-րդ, մրցափուլում Հայաստանի շախմատիստուհիները կխաղան լեհուհիների հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ