Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է


Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է

  • 27-09-2011 13:51:48   | Հայաստան  |  Տնտեսություն

Սեպտեմբերի 27-ին, ժամը 02:10-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 22-ին` Վրաստանի տարածքում Սագուրամո-«Կրասնի Մոստ» 1000 մմ մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ կատարելու պատճառով: Այս մասին հայտնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հիշեցնենք, որ այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը իրականացվում էր պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play