ԿԱՌԼՈՎԻ ՎԱՐԻԻ 38-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ<br /> ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՎԱՎԵՐԱԳՐՈՂԸ» ՖԻԼՄԸ<br />


ԿԱՌԼՈՎԻ ՎԱՐԻԻ 38-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՎԱՎԵՐԱԳՐՈՂԸ» ՖԻԼՄԸ

  • 19-06-2003 14:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 4-12-ը անցկացվելիք Կառլովի Վարիի միջազգային 38-րդ կինոփառատոնում կկայանա Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» գեղարվեստական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Կինոքննադատների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը, փառատոնի կազմակերպիչները ներկայացված ֆիլմերի ընտրությունից հետո հայ ռեժիսորի կինոնկարն ընդգրկել են մրցութային ծրագրում: Փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ ֆիլմի հեղինակը: Ըստ Սուսաննա Հարությունյանի, մինչ օրս «Վավերագրողը» ընդհանրապես չի ցուցադրվել ոչ Հայաստանում եւ ոչ էլ արտերկրում: Հուլիսի 9-ին ֆիլմը կցուցադրվի մրցութային ծրագրում, ինչից հետո կկայանա եւս երկու ցուցադրություն` հուլիսի 10-ին եւ 11-ին:
Նոյյան տապան  -   Մշակույթ