ԿԸՀ-ն սկսում է ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացներ


ԿԸՀ-ն սկսում է ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացներ

  • 30-09-2011 10:36:38   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբերի 1-ին մեկնարկում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացներ: Ինչպես հայտնում է ԿԸՀ մամլո ծառայությունը, հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում դասընթացներ կանցկացվեն Մեղրիում, Ագարակում, Քաջարանում, Կապանում, Գորիսում, Սիսիանում: Ընդհանուր առմամբ ստացվել է դասընթացներին մասնակցելու մոտ 43 000 դիմում: Ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացների նպատակն է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաեւ քվեարկության սենյակում ներկա լինելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընտրական իրավունքը կարգավորող իրավական ակտերի ուսուցումը եւ ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը: Դասընթացների, ստուգարքի ընթացքին կարող են հետեւել զանգվածային լրատվության միջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Դասընթացների անցկացման ժամանակացույցը տեղադրված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play