Սերժ Սարգսյանը եւ Քեթրին Էշթոնը քննարկել են Հայաստան-Եվրոմիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ


Սերժ Սարգսյանը եւ Քեթրին Էշթոնը քննարկել են Հայաստան-Եվրոմիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

  • 30-09-2011 19:14:12   | Լեհաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Վարշավայում հանդիպում է ունեցել Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: Քննարկվել է Հայաստան-Եվրոմիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ իրականացվող բարեփոխումներին: Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող կարգավորման գործընթացին: Ավարտելով աշխատանքային այցը Լեհաստան, Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նույն օրը կվերադառնա Երեւան:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play