«Համահայկական բանկ»-ին տրամադրվել է բանկային գործունեության լիցենզիա


«Համահայկական բանկ»-ին տրամադրվել է բանկային գործունեության լիցենզիա

  • 03-06-2011 20:21:46   | Հայաստան  |  Տնտեսություն
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը hունիսի 2-ի թիվ 158Ա որոշմամբ ,Համահայկական բանկե բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել է բանկային գործունեության լիցենզիա: Այդ մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերից: Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է, որից 20 մլն տրամադրվել է պետության կողմից, իսկ մնացածը կլրացվի միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ այլ մասնավոր աղբյուրներից: Հիմնադիրները կդառնան Հայաստանի կառավարությունը` մասնակցության 20 տոկոս չափաբաժնով, առաջատար ֆինանսական կազմակերպություններ ու մասնավոր ներդրողներ: Համահայկական բանկի նպատակը կլինի աջակցել հայության ուժեղ, մրցունակ ու գիտության վրա հենված ներուժի ձեւավորմանը, որը կուղղվի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play