Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ


Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

  • 05-10-2011 12:31:55   | Հայաստան  |  Հասարակություն

«Սիրելի՛ մանկավարժներ, Շնորհավորում եմ ձեզ՝ ուսուցչի օրվա առթիվ։ Մասնագիտական տոները հրաշալի առիթ են ջերմ բարեմաղթանքներ հղելու տվյալ ոլորտի ներկայացուցիչներին, արժեւորելու նրանցից յուրաքանչյուրի ներդրումը երկրի առաջընթացի համար եւ երախտագիտության ջերմ խոսքեր հնչեցնելու։ Ուսուցչին նվիրված տոնը ծավալվել եւ ձեռք է բերել պետական եւ համազգային տոնի հնչեղություն, քանի որ յուրաքանչյուր անհատի կյանքում կարեւոր դեր ունի ուսուցիչը։ Ուսուցչին է վստահված մեր երկրի ապագան. այսօր նա է երեխաների հոգում ձեւավորում մեր երազած Հայաստանի պատկերը։ Իմ համոզմունքն է, որ գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն ու առաջընթացի ամենակարեւոր նախապայմաններն են։ Սիրելի՛ մանակավարժներ, դուք եք այդ այդ ամենը արժանավայել փոխանցում սերունդներին։ Շնորհակալության եւ շնորհավորանքի խոսքեր եմ հղում կրթության գործի բոլոր նվիրյալներին եւ ակնկալում արդյունավետ եւ ստեղծագործ աշխատանք»։ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Երեւանի քաղաքապետ
Նոյյան տապան  -   Հասարակություն